Սպորտ

Կապառոսը նպատակ ունի Հայաստանի հավաքականում հավասարակշռված խաղ ստանալ

2 րոպեի ընթերցում

Կապառոսը նպատակ ունի Հայաստանի հավաքականում հավասարակշռված խաղ ստանալ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նպատակ ունի ստեղծելու մի հավաքական, որի հիմքում կլինի իսկական թիմային ոգին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց պատասխանելով լրագրողների հարցերին` Կապառոսը շեշետեց, որ առաջին հերթին Հայաստանի ընտրանին պետք է իսկական թիմ լինի և լինի այն թիմը, որը գիտի` դաշտում ինչ անել, երբ գնդակը մրցակցի մոտ է և երբ գնդակն իր մոտ է: «Փորձելու ենք առավելագույնը ստանալ մեր ֆուտբոլիստներից: Պետք է հասնենք նրան, որ ընտրանին հավասարակշռված գործի` թե պաշտպանությունում և թե հարձակման գծում»,-ասաց նա:

Կապառոսի խոսքով` Հայաստանի ընտրանին Ազգերի լիգային պետք է մասնակցի մեծ ցանկությամբ և առաջ շարժվի քայլ առ քայլ` ունենալով հստակ նպատակ: «Պետք է վստահ լինենք, որ կարող ենք մրցել ցանկացած հակառակորդի դեմ, եթե իսկական թիմի մտածելակերպ ունենանք: Չեմ խոսի մեր թույլ կողմերի մասին, քանի որ այդ ժամանակ առավելություն կտանք Մակեդոնիայի և մյուս թիմերին: Ոչ մի թիմ անթերի չէ, պետք է պահպանել սառնասրտությունը և առաջ գնալ»,-շեշտեց նա:

Կապառոսին հավաքականի խաղերից տպավորել է Երևանում Իտալիայի դեմ հանդիպումը:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Ազգերի լիգայի որակավորման փուլում պայքարը կսկսի սեպտեմբերի 5-ին` մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում