Սպորտ

Հայաստանի գավաթակիր «Նոա»-ն նոր համալրում ունի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի գավաթակիր «Նոա»-ն նոր համալրում ունի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նորընծա գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալում ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ն պայմանագիր է կնքել 33-ամյա կիսապաշտպան Դենիս Դեդեչկոյի հետ: Դեդեչկոն մինչ այս հանդես է եկել մի շարք թիմերում: Նա հանդես է եկել նաև Ուկրաինայի հավաքականում և հարուստ ֆուտբոլային կարիերա է ունեցել: Խաղացել է ուկրաինական «Վորսկլա», «Ալեքսանդրիա», «Մարիուպոլ», ռուսական «ՍԿԱ Խաբարովսկ», «Խիմկի» ակումբներում, ինչպես նաև Երևանի «Արարատ»-ում:

«Նոա» ֆուտբոլային ակումբն արդեն իսկ ավարտված Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում գրավեց երկրորդ տեղը, ինչպես նաև դարձավ գավաթակիր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում