«Ուրալ»-ը պարտվեց. Հարոյանը չմասնակցեց խաղին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Տուլայի «Արսենալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրալ»-ի ֆուտբոլիստները զիջեցին «Արսենալ»-ին 1:3 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի հայտացուցակում էր, սակայն մնաց պահեստայինների շարքում:

Այս տուրից հետո «Ուրալ»-ը մրցաշարային աղյուսակում 9-րդն է և ունի 29 միավոր: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց մեկ տուր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի այս տարվա չեմպիոն ժամանակից շուտ հռչակվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան