«Արարատ-Արմենիա»-ն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոնն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2019/20 մրցաշրջանի վերջին տուրի վճռորոշ խաղում երկրի չեմպիոնության համար պայքարեցին գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն և «Նոա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին տուրից առաջ «Արարատ-Արմենիա»-ն ուներ 49, իսկ «Նոա»-ն` 48 միավոր: Եվ որպես այդպիսին, այս խաղը չեմպիոնության համար էր:

Մեկնարկային րոպեներին երկու թիմերը փոխանակվում էին գրոհներով, որոնք մեծ վտանգ չէին ներկայացնում: Նմանատիպ արագ հակագրոհներից մեկի ժամանակ` 17-րդ րոպեին, «Արարատ-Արմենիա»-ն բացեց խաղի հաշիվը: Աչքի ընկավ Նարսինգը: Խաղակեսի վերջնամասում` 45-րդ րոպեին, «Արարատ-Արմենիա»-ն Օտուբանջոյի խփած գոլի շնորհիվ կրկնապատկեց առավելությունը: Թիմերը հանգստի գնացին 2:0 հաշվով` հօգուտ «Արարատ-Արմենիա»-ի:

Երկրորդ կեսը շատ ավելի ակտիվ սկսեց «Նոա»-ն: Այս խաղակեսում «Նոա»-ն ամեն կերպ փորձում էր հետ բերել կորցրածը: Սակայն ոչինչ անել այդպես էլ չհաջողվեց, և «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց ու երկրորդ տարին անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն:

Հանդիպմանը տրիբունայից հետևում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Օրեր առաջ այս երկու թիմերը պայքարում էին Հայաստանի գավաթի համար: Դիտարժան, գերդրամատիկ խաղում երկրի գավաթակիր դարձավ «Նոա»-ն:Տուրի վերջին խաղում «Շիրակ»-ը Գյումրիում հյուրընկալեց «Ալաշկերտ»-ին: Երևանյան ակումբն առավելության հասավ խոշոր հաշվով` 2:4:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ