Միջազգային

 ԵՄ-ի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները քննարկել են անօրինական միգրացիայի դեմ պայքարը

2 րոպեի ընթերցում

 ԵՄ-ի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները քննարկել են անօրինական միգրացիայի դեմ պայքարը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մալթայի եւ Իսպանիայի ներքին գործերի նախարարները, ինչպես նաեւ պրոֆիլային եվրակոմիսարները Ալժիրից, Լիբիայից, Մավրիտանիայից, Մարոկկոյից եւ Թունիսից ժամանած իրենց պաշտոնակիցների հետ քննարկել են «փոխադարձ պարտավորությունների ամրապնդումը՝ միգրանտների անօրինական փոխադրումը կանխելու եւ դրա դեմ պայքարի հարցում»:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Իտալիայի գերատեսչության հաղորդագրության մեջ: Հանդիպումը, որն անցկացրել Է իտալական կողմը, տեսախորհրդաժողովի ձեւաչափով տեղի Է ունեցել Տրիեստ հյուսիսային քաղաքից:

«Մասնակիցներն ընդգծել են, որ մարդկային տառապանքների նվազումը, խոցելի բնակչության շահագործման դեմ պայքարը եւ մարդկանց զոհվելը ծովում ու ցամաքում մնում են իրենց ընդհանուր բարոյական պարտքը եւ բոլորի ընդհանուր խնդիրը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նախարարները նշել են աջակցությունը իրավապահ եւ սահմանապահ մարմիններին, որոնք զբաղվում են ծովում եւ ցամաքում փրկարարական աշխատանքներով եւ միգրանտների փոխադրմամբ զբաղվող հանցավոր կազմակերպությունների ոչնչացմամբ: Տեսախորհրդաժողովի մասնակիցները պարտավորվել են շարունակել աֆրիկացի պաշտոնակիցների հետ երկխոսությունը՝ որոշելու համար միգրանտների դեմ պայքարում համագործակցության ապագա ուղղությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում