Միջազգային

ԱՄԷ-ն մրցունակության զեկույցում գլխավորում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանը

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն մրցունակության զեկույցում գլխավորում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄԷ-ն Համաշխարհային մրցունակության 2020 թ․տարեկան զեկույցում գլխավորում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանը, ինչպես նաև ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն մրցունակ երկրների ցանկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Էմիրաթական «WAM» լրատվական գործակալությունը։

Այս տարվա զեկույցում ընդգրկված ընդհանուր 338 ցուցանիշների համաձայն՝ ԱՄԷ-ն 23 ցուցանիշներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը (խորհրդարանում կանանց թվով, միգրացիայի օրենքներով, պետական և մասնավոր սեկտորի համագործակցության և միջավայրի կանոններով)։

Բացի այդ Էմիրություններն առաջատար դիրք է զբաղեցրել մի քանի այլ առանցքներում։ Կառավարական արդյունավետության առանցքում զբաղեցրել է 3-րդ տեղը, տնտեսական գործունեության առանցքում՝ 4-րդ, իսկ աշխատատեղ ապահովելու առանցքում՝ 5-րդ տեղը։

ԱՄԷ-ն զեկույցի 106 ցուցանիշներում հայտնվել է առաջին տասնյակում, իսկ 59 ցուցանիշներում՝ առաջին հնգյակում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում