Տոկիոյում շոգ եղանակի պատճառով 70 մարդ հոսպիտալացվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում շոգ եղանակային պայմանների հետևանքով ջերմահարվածի ախտանշաններով բուժհաստատություններ է տեղափոխվել 72 քաղաքացի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արևից տուժածների տարիքը 10-92-ի շրջանում է, սակայն կեսից ավելին 70-90 տարեկան քաղաքացիներ են: Հունիսի 15-ին՝ կեսօրին, օդի ջերմաստիճանը Տոկիոյում հասել է 32-ի, որոշ հատվածներում՝ 35-ի: Իրավիճակը սրումը այն հանգամանքով է պայմանավորված, որ կորոնավիրուսի հետևանքով մարդիկ այս շոգին ստիպված են փակ տարածքներում դիմակներկրել:
Մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել օդորակիչներ, հաճախ ջուր խմել, կարելի է փողոցում դիմակը հանել, եթե միմյանց մեջև պահվում է բավական տարածությամբ հեռավորություն:
Կարդացեք հոդվածը` Русский