Միջազգային

Չեխիայի, Ավստրիայի և Հունգարիայի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանափակումը հանվում է

1 րոպեի ընթերցում

Չեխիայի, Ավստրիայի և Հունգարիայի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանափակումը հանվում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի, Ավստրիայի և Հունգարիայի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումները հունիսի 5-ից հանվում են: Սլովակիան նշված երկրների համար սահմանը բացել է հունիսի 4-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրշիչեկը:

«Չեխիայի կառավարության արտահերթ նիստում ընդունվել է որոշում բացելու սահմանները Ավստրիայի ու Հունգարիայի քաղաքացիների համար: Սլովակիայի հետ սահմանը բացելու որոշումն ուժի մեջ է մտել հինգշաբթի օրվանից: Գերմանիայի հետ քննարկումները շարունակվում են, սակայն Չեխիայի քաղաքացիները այսօր կարող են վերադառնալ Գերմանիայից առանց կորոնավիրուսի ախտորոշման թեստի»,-ասել է Պետրշիչեկը:

Նրա խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները ցանկանում են համակարգել իր բոլոր հարևանների հետ սահմանների բացումը: Առայժմ Չեխիայի քաղաքացիները կարող են գնալ Գերմանիա մի քանի դեպքում՝ աշխատանքի, բժշկին այցելելու, ինչպես նաև առևտրային բանակցությունների նպատակով:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում