Աֆրիկայում կորոնավիրուսի պիկը դեռ առջևում է. ԱՀԿ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայում կորոնավիրուսի տարածումը դեռ չի հասել իր պիկին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, որ հանրային առողջապահության սպառնալիքների առկայությունը, լայնամասշտաբ թեստավորման խնդիրները վատթարացնում են ընթացիկ համաճարակային իրավիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Աֆրիկայում ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների արագ արձագանքման հարցերով ծրագրի ղեկավար Միշել Յաոն:

Աշխարհում վարակվածների թվի 1,5 տոկոսը բաժին է ընկնում Աֆրիկա մայրցամաքին: Այդ ցուցանիշը շարունակում է աճել, թեպետ աճը հիմնականում նկատվում է մի քանի երկրներում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Նիգերիայում, Կամերունում և այլն:

«Այդ երկրներին բաժին է ընկնում վարակվածների մեծ թիվը, սակայն նրանցից և ոչ մեկը չի հասել վարակի պիկին: Թեպետ, օրինակ, Բուրկինա Ֆասոյում կարող ենք նկատել որոշակի նվազում: Մենք պետք է ապահովենք, որ բոլորը, նույնիսկ նրանք, որոնք վարակվել են, սակայն ախտանշաններ չունեն, ներառվեն վիճակագրությունում: Այսպիսով, Աֆրիկայում մասշտաբային թեստավորման խնդիրը դեռ լուծված չէ: Այնպես որ, ընդհանուր առմամբ, վարակը տարածվում է»,-նշել է նա:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում