Միջազգային

Իտալիայի ԱԳ նախարարն առաջարկել է վերականգնել ԵՄ-ում ազատ տեղաշարժի հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Իտալիայի ԱԳ նախարարն առաջարկել է վերականգնել ԵՄ-ում ազատ տեղաշարժի հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն առաջարկել է հունիսի 15-ից վերականգնել ԵՄ տարածքում ազատ տեղաշարժի հնարավորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գերմանիան մտադիր է բացվել այդ օրը՝առաջարկելով հանգստանալու հնարավորություն այլ երկրներում: Փորձենք դա անել միասին»,-ասել է Դի Մայոն: Նա տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ ինքնարդեն աշխատում է Ավստրիայի և ԵՄ անդամ այլ երկրների հետ:

Ընդգծելով Իտալիայի համար միջազգային զբոսաշրջության հնարավորությունը՝ ԱԳ ղեկավարը կարևոր է համարել միանման կանոնների սահմանումը երկրի բոլոր շրջաններում՝ օտարերկրացիներին չապակողմնորոշելու համար:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Գերմանիան և ԵՄ անդամ այլ երկրներ ակնկալում են հունիսի 15-ին հանել ուղևորության վտանգի հետ կապված նախազգուշացումը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում