Համավարակի դեմ պայքարին օգնելու համար 33 մլն ֆունտ հավաքած 100-ամյա բրիտանացին կստանա ասպետի կոչում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի 100-ամյա վետերան Թոմ Մուրը, ով քայլակի միջոցով բարեգործական մարաթոն անցկացնելով օգնեց հավաքել շուրջ 33 մլն ֆունտ ստերլինգ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար, կստանա ասպետի կոչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ ասպետի կոչում տալու առաջարկը կատարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

Թոմ Մուրը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, վերջերս նա ստիպված է եղել անցնել քաղցկեղի բուժում, ինչպես նաև վերականգնել է շարժունակությունը ազդրի կոտրվածքից հետո: Բրիտանացի բժիշկներին շնորհակալություն հայտնելու համար նա որոշեց իր այգում անցկացնել բարեգործական մարաթոն՝ քայլակի միջոցով կատարելով 100 շրջան: Նա նպատակ ուներ հավաքելու հազար ֆունտ, սակայն նվիրատվության չափը շատ ավելին եղավ:

Ապրիլի 30-ին Մուրը նշում էր իր 100-ամյակը և արդեն դարձել էր ազգային հերոս:Իր ծննդյան օրը նրան շնորհվել է գնդապետի պատվավոր կոչում, իսկ բրիտանական օդուժը շնորհավորեց նրան իր տան վրա թռիչքներ կազմակերպելով: Մուրին շնորհավորել էր նաև վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այժմ վարչապետը թագուհուն է դիմել Մուրին ասպետի կոչում շնորհելու խնդրանքով: Թագուհին առաջարկը հավանության է արժանացրել:

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

Կրեմլում չեն բացառել, որ ինչ-որ փուլում Եվրոպան կարող է միանալ Ուկրաինայի շուրջ բանակցություններին