Հայկ Մարությանը պարգևատրել է Երևանին աջակցող գործարարներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանում գործունեություն ծավալող այն ընկերությունների ներկայացուցիչներին ու անհատներին, որոնք աջակցել են համայնքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով քաղաքի հանդեպ սոցիալական բարձր պատասխանատվություն ցուցաբերելու համար՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ ձևավորված այս մշակույթը կլինի օրինակելի:

«Քաղաքապետարանի և իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ նվիրված քաղաքացի և նվիրված երևանցի լինելու համար: Ինձ համար մեծ հպարտություն է ապրել մի քաղաքում, որտեղ աշխատում և ապրում են ձեզ նման մարդիկ, ովքեր անմասն չեն մնում իրենց քաղաքի խնդիրներից: Դա շատ կարևոր է, և սոցիալական պատասխանատվություն կոչվածը, որը մենք անընդհատ նշում ենք. ամբողջ գաղափարը սա է, որ մարդ ապրում է, աշխատում է մի տեղ և իր հնարավորության չափով նաև օգնում է հենց իր ապրած քաղաքին: Ես շնորհակալ եմ ձեզ սոցիալական այդ բարձր պատասխանատվությունը ցուցաբերելու համար և կարծում եմ՝ սա ընդամենը սկիզբն է մեր համագործակցության»,- նշել է քաղաքապետը:

Երևան համայնքի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցության և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետը պատվոգրերով է պարգևատրել «Մաստեր Շին», «Կապիտալ Բիլդ», «Արկադա քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին և Սամվել Մկրտչյանին։

Խոսելով իրականացվող ու նախատեսվող ծրագրերի մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքային իշխանության գլխավոր նպատակը կուտակված խնդիրներին համակարգային ու հիմնավոր լուծումներ տալն է: Հենց դրան է ուղղված համայնքային այն կառույցների ստեղծումը, որոնց կատարած աշխատանքն օրեցօր տեսանելի է դառնում:

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն