Միջազգային

Վատիկանում կարանտինից հետո բացվել է Սուրբ Պետրոսի տաճարը

1 րոպեի ընթերցում

Վատիկանում կարանտինից հետո բացվել է Սուրբ Պետրոսի տաճարը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարն ու հարակից հատվածը երկու օր շարունակ ախտահանվել են: Տասը հոգուց բաղկացած խումբը ախտահանել է շուրջ 15 հազար քմ տարածք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ այն ներառում է ոչ միայն հատակը, այլև ցանկապատը, հուշարձանները:

Հաշվի առնելով, որ տաճարում պահվող քանդակներն ու կահույքը մարդկության ժառանգությունն են, ախտահանումը կատարվել է հատուկ նյութերով ու միջոցներով՝ վնասելուցխուսափելու համար:

Մարտից Իտալիայում եկեղեցներն ու տաճարները փակվել էին, եկեղեցական արարողությունները կատարվում էին առանց հավատացյալների:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է 225 հազար 435, մահացել է 31 հազարից ավելի մարդ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում