Արայիկ Հարությունյանն առաջնահերթություն է համարում ինքնաբավ տնտեսական համակարգ ստեղծելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարենային եւ էներգետիկ անվտանգության հարցերում բոլոր հնարավոր ռիսկերը կառավարելու համար ինքնաբավ տնտեսական համակարգ ստեղծելը շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության կառավարության վարած քաղաքականության առաջնահերթություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալայան ցանից իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս համատեքստում, որպես հաջողված օրինակ, նա անդրադարձել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում գործող «Ռեյփսիդ» ձեթի գործարանի գործունեությանը, որն իրականցվում է Արցախում արտադրված հումքով ու գրեթե առանց թափոնի: Գործարանում տեղադրված ժամանակակից արտադրական հոսքագիծը, բնական գազի փոխարեն, աշխատում է արևածաղկի վերամշակման արդյունքում ստացված մնացուկի՝ բնական կեղեւի այրումից՝ գոլորշու ջերմային էներգիան մեխանիկական աշխատանքի փոխակերպելու միջոցով:

«Ձեռնարկությունը տեխնիկապես հնարավորություն ունի նաեւ էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում հլածուկից (ռաբսից) սեփական արտադրության բիովառելիքով (այն հաջողությամբ կարող է փոխարինել նաեւ սովորական դիզելին) գործարկելու էլեկտրական գեներատորը եւ ունենալու շուրջօրյա էլեկտրականություն: Այսինքն՝ գործարանի արտադրական պրոցեսն ամբողջությամբ արտաքին կախվածություն չունի: Համոզված եմ՝ փորձի լայն կիրառմամբ մեզ կհաջողվի երկարաժամկետ կտրվածքով մեր հանրապետությունում ապահովել կայուն սոցիալ-տնտեսական զարգացում»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Հայերեն

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ