Միջազգային

Աֆրիկայում 1691 մարդ է մահացել կորոնավիրուսից

1 րոպեի ընթերցում

Աֆրիկայում 1691 մարդ է մահացել կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1691-ի, վարակվածների թիվը՝ 40635-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությանը:

«Նոր կորոնավիրուսի ավելի քան 40 հազար դեպք է հաստատվել Աֆրիկա մայրցամաքում: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 1600 մարդ»,- ասված է ԱՀԿ հաղորդագրությունում:

Աֆրիկայում ամենաշատ թվով դեպքերն արձանարգվել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (5951 դեպք), հաջորդը Եգիպտոսն է՝ 5895 դեպքով, հետո Մարոկկոն՝ 4529 դեպք, և Ալժիրում՝ 4154 դեպք:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝COVID-19-ով վարակվածների թիվն անցել է3միլիոն417հազար609-ը: Մահացածների թիվն անցել է239հազարը:Ապաքինվել է1միլիոն088հազար817մարդ:

Պատրաստեց Նորայր Շողիկյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում