Միջազգային

Կորոնավիրուսը հաղթահարած Բորիս Ջոնսոնը վերադարձել է աշխատանքի և հանդես եկել հայտարարությամբ

2 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսը հաղթահարած Բորիս Ջոնսոնը վերադարձել է աշխատանքի և հանդես եկել հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով բուժվել էր կորոնավիրուսով վարակվելուց հետո, վերադարձել է աշխատանքի և հանդես եկել հայտարարությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ վարչապետՋոնսոնն իր հայտարարության մեջ խոսել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման ռիսկի մասին, եթե կարանտինը հանվի շատ արագ: Հասարակությունն ու բիզնեսն իշխանություններից ակնկալում են համընդհանուր մեկուսացման ռեժիմից դուրս գալու և բնականոն կյանքի վերադառնալու պլան:

Ելույթ ունենալովիր նստավայրում՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել բրիտանացիներին այս օրերին ցուցաբերած միասնականության և վճռականության համար: Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Մեծ Բրիտանիան մոտեցել է իր առջև դրված խնդրի իրականացմանը, այն է՝ պաշտպանել առողջապահական համակարգը չափազանց մեծ ծանրաբեռնվածությունից: Վարչապետ Ջոնսոնը վստահեցրել է, որ պատկերացնում է այն վնասը, որը ստանում է տնտեսությունը կորոնավիրուսի հետևանքով: Ամեն դեպքում, ըստ նրա, ներկայում առաջնահերթ խնդիր է ամրապնդել համընդհանուր մեկուսացման նվաճումը և խուսափել հիվանդության երկրորդ բռնկումից:

«Զսպեք ձեր անհամբերությունը»,- դիմել է վարչապետը բիզնեսի ոլորտի ներկայացուցիչերին:

Ապրիլի 12-ին Միացյալ Թագավորության վարչապետը դուրս էր գրվել լոնդոնյան հիվանդանոցից, որտեղ անցկացրել էր մեկ շաբաթ: Նա մի քանի օր եղել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ուղևորվել էր քաղաքից դուրս գտնվող իր նստավայր՝ վերականգնվելու համար:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում