Միջազգային

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5 հազար 642-ով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5 հազար 642-ով

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5 հազար 642-ով՝ դառնալով 52 հազար 763:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ երկրում ընդհանուր առմամբ ապաքինվել է 3 հազար 873 մարդ:

«Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 52 հազար 763 (+12 տոկոս): Վարակն արձանագրվել է 85 շրջանում: Հիվանդանոցներից դուրս է գրվել 427 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 3 հազար 873 է: Մեկ օրում մահացել է 51 մարդ: Վարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 456 մարդ»,-տեղեկացնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Նշվում է, որ նոր դեպքերից 2 հազար 567-ի մոտ չեն արձանագրվել ախտանշաններ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այն ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում