Արայիկ Հարությունյանը հայտարարել է Արցախում քաղաքական խորհրդատվությունների շարք սկսելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ սկսում է երկրում քաղաքական խորհրդատվությունների շարքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը հայտնել է Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության նիստի ընթացքում։

«Այսօր հրավիրել եմ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նիստ, որի ընթացքում ամփոփել ենք մեր երկրում անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները, նոր տիպի կորոնավիրուսի ստեղծած իրավիճակը և նախանշել մեր անելիքները: Թիմակիցներիս տեղեկացրել եմ նաև, որ արդեն վաղվանից կսկսեմ քաղաքական խորհրդատվությունների շարքը, և այս փուլում շատ կարևոր էր նրանց աջակցությունն ու համաձայնությունը ստանալը»,- նշել է Հարությունյանը։

Արցախի նորընտիր նախագահը հավաստիացրել է, որ անելու են առավելագույնը, որպեսզի կարողանան ճիշտ իրացնել ժողովրդի տված վստահության մեծ կապիտալը, որը պետք է ծառայի միայն ի շահ և ի բարօրություն Արցախի յուրաքանչյուր քաղաքացու:

Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։

Նորայր Շողիկյան

Հայերեն

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորած տասը մարդ է հայտնաբերվել

Ֆրանսիայի հյուսիսում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից. տուժել է 44 մարդ