Բրիտանիայում 100-ամյա վետերանը մարաթոնի միջոցով միլիոններ է հավաքել բժիշկների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի վետերան Թոմ Մուրը, որըմասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին, իր 100-ամյակից երկու շաբաթ առաջ քայլակով իրականացրել է բարեգործական մարաթոն իր այգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ նա ցանկանում էր հավաքել 1000 ֆունտ ստերլինգ բժիշկների համար, սակայն արդյունքում հավաքել է 12 մլն և դարձել ազգային հերոս:

Գումար հավաքելու գործընթացը Թոմ Մուրը սկսել է որպես շնորհակալություն Առողջապահության ազգային համակարգին՝ NHS-ին, որ բուժել են իր օնկոլոգիական հիվանդությունը և ազդրի կոտրվածքը: Մուրը շարժվում է հատուկ քայլակի միջոցով, սակայն պարտավորվել է իր այգում կատարել 100 շրջան, որպեսզի գումար հավաքի կորոնավիրուսի տարածման պայմաններում Առողջապահության ազգային համակարգին օգնելու համար: Արդյունքը սպասվածից ավելին էր: Ավելի քան 620 հազար մարդ նվիրատվություն է կատարել, և հավաքվել է 12 մլն ֆունտ ստերլինգ:

Ամեն օր Մուրն անցել է 10 շրջան, իսկ եզրափակիչ շրջանը նա հաղթահարել է BBC-իուղիղ եթերում:

«Ես ինձ լավ եմ զգում և հույս ունեմ, որ դուք՝ նույնպես: Ես չէի կարող պատկերացնել, որ երբևէ նման բանի կմասնակցեմ: Մենք կհաղթահարենք այս ամենը, միգուցե մի քիչ ժամանակ է պետք, սակայն արևը կրկին կշողա մեր գլխավերևում, իսկ ամպերը կցրվեն»,-ասել է նա` ավարտին հասցնելով քայլքը:

Թոմ Մուրի գաղափարն իրագործելու հարցում աջակցել է նրա դուստր Հաննան:

Հայերեն English Русский

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres