Ջո Բայդենն ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածումը համեմատել Է պատերազմի հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Միացյալ Նահանգների տարածքում նոր կորոնավիրուսի տարածումը համեմատել Է երկրի վրա հարձակման հետ: Համապատասխան հայտարարությունը նա արել Է Դեմոկրատական կուսացությունց ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի առաջադրման համար իր մրցակից՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսի հետ կայացած հեռուստաբանավեճում: Մարտի 15-ին բանավեճերի հեռարձակումը վարել Է CNN հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա ճգնաժամ Է, որը զուգադրելի Է մեզ վրա կատարված հարձակման հետ: Դա կարող Է վիթխարի հետեւանքներ ունենալ, դա նույնն Է, թե պատերազմը»,- ընդգծել Է Բայդենը: «Պատերազմի ժամանակ անհրաժեշտ Է անել հնարավոր ամեն ինչ մեր մարդկանց մասին հոգ տանելու համար»,- հավելել Է քաղաքական գործիչն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի նախագահի փոխարեն կապահովեր կորոնավիրուսի համաճարակից պաշտպանության բոլոր միջոցներից բնակչության անվճար օգտելու հնարավորություն:
Ինչպես մարտի 15-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների տվյաները, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մոտեցել Է 3,5 հազարի, մահացել Է 65 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: