Մայր թատրոնի տնօրենը արտաքին կիսափլուզված աստիճանավանդակն ապամոնտաժման կողմնակից է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը կարծում է, որ թատրոնի փլուզված արտաքին աստիճանավանդակը կարելի է ապամոնտաժել:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանն ասաց, որ չէին կարող գուշակել, որ նման բան է լինելու: «Պետք է հստակ որոշում կայացվի աստիճանավանդակը վերականգնվելո՞ւ է, թե՝ ապամոնտաժելու: Կարծում եմ՝ այն պետք է ապամոնտաժվի»,- նշեց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ աստիճանավանդակը կառուցվել է 2002 թվականին: Այն տարել է դեպի վերնահարկի սրճարան: «Մենք այդ աստիճանները երբեք չենք օգտագործել, և ես անգամ չգիտեմ՝ այդ աստիճաններն օրինակա՞ն են կառուցվել, թե՝ ոչ: Դա պետք է ճշտել և համապատասխան եզրակացություններ ու գործողություններ իրականացնել»,- ընդգծեց թատրոնի տնօրենը:

Մարտի 15-ին, ժամը 08:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աստիճանավանդակը. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել են թատրոնի ձմեռային այգի տանող արտաքին աստիճանավանդակի (բարձրությունը` 9 մ, լայնությունը` 1.30 մ) 1-ին և 2-րդ հարկերի աստիճանները (23 հատ) և հարթակը (1.5 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Հայերեն

Դոնալդ Թրամփն Ուկրաինայում խաղաղություն ապահովելու հնարավորություններ է տեսնում

Հայաստանում հունիսի 17-25-ը կանցկացվի ամենամյա «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը

Առողջապահության նախարարությունն ու «Հայաստանի սրտաբանների ասոցիացիան» ստորագրել են համաձայնագիր

Հայաստանի ու Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

Արեգունիում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել

Իրականացվել են Մարտունի գետի հունի մաքրման ու ափերի ամրացման աշխատանքներ

G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը. Անտոնիու Կոշտա

ՍԱՏՄ-ն հերքել է Հայաստանից Ուկրաինա արտահանված բեռի վերադարձի մասին լուրերը

Սևանա լիճը շարունակում է բարձրանալ աննախադեպ տեմպերով. նախարար

Արարատ Միրզոյանը հանդիպել է Նիդերլանդների նորանշանակ ԱԳ նախարար Թոմ Բերենդսենին