Սպորտ

Բարդ որոշում էր. Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզիչ Կապարոս 

1 րոպեի ընթերցում

Բարդ որոշում էր. Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզիչ Կապարոս 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսն առաջին մեկնաբանությունն է տվել հավաքականը գլխավորելուց հետո:

«Սևիլիան» ինձ համար տան պես է, մարզչի աշխատանքն իմ կյանքն է: Հետաքրքրող առաջարկ ստացա Խինես Մելենդեսից` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենից: Հայաստանի ընտրանին գլխավորելը բարդ, բայց հավասարակշռված որոշում էր: Ցանկությունս էր նորից իմ մասնագիտությանը վերադառնալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նորանշանակ մարզչի խոսքը փոխանցում է Cope կայքը:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի էԲիլբաոյի«Ատլետիկում»,«Դեպորտիվոյում» և հատկապես«Սևիլիայում» մարզչական աշխատանքով:«Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

2019 թվականին Կապարոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում