Սպորտ

Հայաստանի կանանց ֆուտբոլի թիմն վերստեղծումից հետո առաջին հանդիպումն անցկացրեց 

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կանանց ֆուտբոլի թիմն վերստեղծումից հետո առաջին հանդիպումն անցկացրեց 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին վերստեղծումից հետո անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորմամբ, կանանց թիմն ուժերը չափեց Լիտվայի ընտրանու հետ: Մեկնարկային րոպեներին Հայաստանի կանանց ընտրանին բավականին ակտիվ էր և կարողանում էր սուր գրոհներ կազմակերպել: Իրար հաջորդող գրոհների վերջնամասում հավաքականի անդամների գործողություններում դիպուկություն չկար: Կառուցողական խաղով աչքի էր ընկնում Մարալ Արթինը: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ խաղակեսում փոքր-ինչ առավելություն ուներ Լիտվայի ընտրանին: Հայաստանի հավաքականն էլ փորձում էր արագ հակագրոհել: Հանդիպման վերջնամասում լիտվուհիներն արագ հակագրոհեցին և օգտագործեցին ստեղծված հնարավորությունը: Գոլի հեղինակ դարձավ Յոնաշայտեն: Ի վերջո, Հայաստանի հավաքականը պարտվեց նվազագույն հաշվով:

Մարտի 6-ին Հայաստանի և Լիտվայի թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում