Մեծ Բրիտանիան 1,6 մլրդ դոլար արժողությամբ գերհամակարգիչ կստեղծի եղանակի կանխատեսման համար
2 րոպեի ընթերցում
«Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մենք կկարողանանք ավելի ստույգ եւ ժամանակին կանխատեսել եղանակը, ինչը շատ կարեւոր Է կլիմայական փոփոխությունների շրջանում»,- մեկնաբանել Է Մեծ Բրիտանիայի Օդերեւութաբանական ծառայության գործադիր տնօրեն Փեննի Էնդերսբին: Սպասվում Է, որ գերհամակարգիչը պատրաստ կլինի 2022 թվականին: Մասնագետները հուսով են, որ այն կօգնի նվազեցնել վնասը, որը փոթորիկներն ու հեղեղումները հասցնում են կենսականորեն կարեւոր ենթակառուցվածքին:
Financial Times թերթի տեղեկատվության համաձայն՝ գերհամակարգչի ստեղծումը գլոբալ տաքացման դեմ պայքարի՝ Բրիտանիայի իշխանությունների պլանի բաղկացուցիչ մասն Է:
Մեծ Բրիտանիայում մասնագիտացված հզոր հաշվողական մեքենայի ստեղծման վերաբերյալ հայտարարությունը հնչել Է երկրում մոլեգնած «Դեննիս» փոթորկի ֆոնին: Զանգվածային լրատվամիջոցները հայտնում են, որ այժմ դրա պատճառով զոհվել Է մեկ մարդ: Երկրում չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ, մասնակիորեն դադարեցված Է երկաթուղային հաղորդակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: