Մհեր Գրիգորյանն ընդունել է գերմանական DEG միջազգային ֆինանսական կազմակերպության փոխնախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է գերմանական DEG միջազգային ֆինանսական կազմակերպության փոխնախագահ Իրինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է DEG–ի գործունեությունը Հայաստանում: Մհեր Գրիգորյանը կազմակերպության մասնակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի զարգացման գործում համարել է մեծ ներդրում երկրում արդի բիզնես կանոնների ներդրման և թափանցիկության բարձրացման տեսանկյունից:

Իրինա Շմիդտը փոխվարչապետին ներկայացրել է Հայաստանում իրենց շուրջ 15-ամյա գործունեության ընթացքում ձեռքբերված հաջողություններն ու առաջիկայում կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում կապիտալի լիարժեք շուկա ունենալու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի նաև ներքին և արտաքին ներդրումների ակտիվացմանը: Անդրադարձ է կատարվել կազմակերպության կողմից էներգախնայողության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորություններին և հեռանկարին:

Փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները ֆինանսական ինստիտուտների արդյունավետ և նպաստավոր գործունեության համար, ինչի մասին վկայում են նաև մակրոտնտեսական ցուցանիշները և վարկանիշավորող միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականները:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն