Կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը
1 րոպեի ընթերցում
![Կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/01/1002187.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: ՀՖՖ գրասենյակում կայացավ VBet Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի խաղացանկի վիճակահանությունը, որի ընթացքում որոշվեցին կիսաեզրափակիչ հանդիպումների դաշտի տերերը։
Մարտի 10-11-ին կայանալիք առաջին հանդիպումներում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Նոա»-ին, «Արարատ-Արմենիա»-ն՝ «Գանձասար-Կապան»-ին։