Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք են անցկացնում Երևանում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը տարվա առաջին հավաքն է անցկացնում Երևանում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին խոսեց հավաքականի գլխավոր մարզչ Էդուարդ Սահակյանը: Վերջինս շեշտեց, որ հավաքին մասնակցում են մեծահասակների ընտրանին և այն մարզիկները, ովքեր Հայաստանի առաջնությունում մրցանակային տեղեր են զբաղեցրել:

«Առաջին հավաքով նախապատրաստվում ենք Նիցի միջազգային մրցաշարին, որին կմասնակցի 10 ըմբիշ: Մասնակիցների անունները հայտնի կլինեն ավելի ուշ»,-ասաց Սահակյանը:

Ուսումնամարզական հավաքը, որն անցկացվում է Օլիմպավանում, կեզրափակվի հունվարի 16-ին:

Հայերեն