Նիկոլ Փաշինյանը ժամանեց Տավուշի մարզի Բաղանիս համայնք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Տավուշի մարզի Բաղանիս համայնք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր այցը հեռարձակում է «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի ուղիղ եթերում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Բաղանիս համայնքում և ծանոթանում նրանց խնդիրներին:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Հայերեն English Русский