Պեսկովը գնահատել Է «նորմանդական ձեւաչափի» օրինակով Վրաստանի հետ երկխոսության գաղափարը
3 րոպեի ընթերցում
![Պեսկովը գնահատել Է «նորմանդական ձեւաչափի» օրինակով Վրաստանի հետ երկխոսության գաղափարը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/1000180.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով «նորմանդական ձեւաչափի» օրինակով Ռուսաստանի հետ երկխոսության Վրաստանի գաղափարը, նշել Է, որ այդ ձեւաչափը եզակի Է եւ ստեղծվել Է Ուկրաինայի համար, մինչդեռ Վրաստանի դեպքում խնդիրների կառուցվածքն այլ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Նորմանդական ձեւաչափը» եզակի Է, այն ձեւավորվել Է՝ ելնելով Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության, ներուկրաինական հակամարտության կարգավորման անհրաժեշտության տրամաբանությունից: Իսկ այստեղ խոսքը վերաբերում Է Ռուսաստանի եւ Վրաստանի երկկողմ հարաբերություններին… Խնդրի կառուցվածքն այլ Է, ուստի յուրաքանչյուր կառուցվածք պետք Է ունենա իր ձեւաչափը»,- ասել Է Պեսկովը:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել Է ՌԴ-ի հետ երկխոսությունը վարել «նորմանդական ձեւաչափի» օրինակով: «Մենք կարող Էինք դիտարկել բանակցությունները «նորմանդական ձեւաչափի» օրինակով վարելու հնարավորությունը, որտեղ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցություններում ներկայացված կլիներ իր գործընկերների հետ միասին, քանի որ միայն մենք բանակցություններ վարելու ուժ չունենք: Որպեսզի բանակցություններն արդյունք տան, հարկավոր Է լինել հավասար վիճակում: Մեզ աջակցություն Է հարկավոր»,- նշել Է հանրապետության նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե պետք Է արդյոք բանակցություններ վարել Ռուսաստանի հետ: Վրացական պետության ղեկավարը վստահ Է, որ հարկավոր Է օգտագործել բոլոր միջոցները, որպեսզի բեկում տեղի ունենա Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերությունների շուրջ ստեղծված իրադրության մեջ: «Բոլորը պետք Է լավ հասկանան՝ ոչ երկխոսությունը, ոչ բանակցությունները որեւԷ զիջում չեն ենթադրում»,- ընդգծել Է նա:
Դրա հետ մեկտեղ Զուրաբիշվիլին գտնում Է, որ ժնեւյան քննարկումների ձեւաչափը, ինչպես նաեւ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի կանոնավոր հանդիպումները հարկ Է պահպանել: