Մխիթարյանը մասնակցեց «Ռոմա»-ի հաղթական խաղին
01:50, 21 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Ռոմա»-ի հաղթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի Սերիա Ա-ի 17-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց և 4:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինա»-ին: Մայրաքաղաքային թիմի կազմում գոլերը հեղինակեցին Ջեկոն, Կոլարովը, Պելեգրինին և Զանիոլոն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «գայլերը» մրցաշարային աղյուսակում 4-րդն են և ունեն 35 միավոր: Առաջատարը 42 միավորով «Յուվենտուս»-ն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում