Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Հրաժարական կտամ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում. Արայիկ Հարությունյան

Հրաժարական կտամ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում. 
Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է հրաժարական տալ այն ժամանակ, երբ կկարծի, թե իր լիազորությունները բավարար չի կատարում: Այդ մասին Հարությունյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Կլինեն խմբեր, որ կարող են նաև նման պահանջներ դնել, նորմալ գործընթաց է: Մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, նրանց պահանջները լսել, բացատրել, բայց ես ինչքան երեկ հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որևէ պահանջ ձևակերպելու և դնելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են իրականացնում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հարությունյանը։

Հարցին, ե՞րբ կկարծի, թե իր լիազորությունները չի կատարում՝ նախարարը ասաց. «Չեմ կարող ասել, տարբեր իրադարձություններ… Սա այդ իրավիճակը չէ»։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am