Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը հանդիպեց Ամուլսարի հանքի շահագործման դեմ երթի մասնակիցներին

Արարատ Միրզոյանը հանդիպեց Ամուլսարի հանքի շահագործման դեմ երթի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի շենքի մոտից մեկնարկեց Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիների բողոքի ակցիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահն ի սկզբանե նշեց, որ բովանդակային քննարկման չի մասնակցելու, եկել է միայն տեխնիկական հարցեր քննարկելու: «Նախորդ անգամ եղել էր քաշքշուկ, լարվածություն, որը կարող էր չլինել: Ես եկել եմ, որպեսզի այլևս նման բան չլինի»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ հորդորելով բողոքի մասնակիցներին ԱԺ շենքի տարածքում պահպանել անվտանգության կանոնները:  

Հանքի շահագործման մասին ակցիայի մասնակիցների հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ Ամուլսարի շահագործման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ համարում է անտեղի, իսկ մտահոգությունների մի մասն էլ կիսում է: «Հանքի շահագործման հետ կապված կան  ընթացակարգեր, որոնք պետք է անցնեն՝ որոշում կայացնելու համար»,- ասաց ԱԺ նախագահը:

Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվեցին ԱԺ շենքի բակում և որոշ ժամանակ անց երթը մեկնարկեց:

Այն անցնում է Բաղրամյան-Մաշտոց-Ամիրյան պողոտաներով և ավարտվելու է Հանրապետության հրապարակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am