Քաղաքականություն

Տարբեր երկրներ հետաքրքրություն են ցուցաբերել TRIPP նախագծի բաղադրիչների նկատմամբ. Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Տարբեր երկրներ հետաքրքրություն են ցուցաբերել TRIPP նախագծի բաղադրիչների նկատմամբ. Միրզոյան

Հայաստանի տարածքում իրականացվելիք TRIPP նախագծի տարբեր բաղադրիչների վերաբերյալ մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Կան տարբեր կողմեր, երկրներ, ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել TRIPP նախագծի տարբեր դրսևորումների նկատմամբ, այս կամ այն բաղադրիչի այս կամ այն կտորի մասով, լինի դա շինարարություն ֆիզիկապես, ապրանքների մատակարարում, համակարգչային ծրագրերը, որոնցով պետք է համակարգի կառավարում լինի։ Նախնական քննարկումներ ու մտքերի փոխանակություն էլ ենք ունեցել մի շարք գործընկերների հետ, բայց չէի ուզի այս պահին որևէ ամփոփում անել և անուններ տալ»,- ասաց Միրզոյանը։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին Երևանում նախաստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում