Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների ղեկավարը հանդես Է եկել Մոսկվայում բողոքողների աջակցությամբ

ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների ղեկավարը հանդես Է եկել Մոսկվայում բողոքողների 
աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Սթենի Հոյերը համերաշխություն Է հայտնել Մոսկվայում բողոքի ակցիաների մասնակիցների հետ, որոնք հանդես են գալիս հանուն արդար ընտրությունների եւ պաշտպանում են իրենց ընտրական իրավունքները: Նա իր հայտարարությունը հրապարակել Է Facebook-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին: Կոնգրեսականը պաշտպանել Է «դեմոկրատիան ազատ եւ արդար ընտրությունների միջոցով վերականգնելու» ձգտումը:

«Խոսքի ազատությունը ճնշելու եւ ընդդիմադիր թեկնածուներին դուրս մղելու Պուտինի ռեժիմի ձգտումը պետք Է մտահոգի ամբողջ աշխարհին, եւ ԱՄՆ-ի Կոնգրեսն ուշադիր հետեւում Է տեղի ունեցողին»,- ասված Է նրա հայտարարության մեջ:

Հոյերը Ռուսաստանի իշխանություններից պահանջել Է «ազատել քաղբանտարկյալներին, դադարեցնել խաղաղ բողոքողների ձերբակալությունները եւ թույլ տալ ընդդիմադիր թեկնածուներին մասնակցել ընտրություներին՝ չխախտելով նրանց իրավունքները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am