Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը նախատեսում է իրականացնել նոր վարկային ծրագրեր

Հայաստանը նախատեսում է իրականացնել նոր վարկային ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախատեսում է նոր վարկային միջոցներ ներգրավել: Գործող համաձայնագրերով  Հայաստանն ունի դեռ մոտ 1.5 մլրդ դոլարի չափ համաձայնություններ, որոնք առայժմ չեք օգտագործվել, մոտ այդքան էլ նախնական քննարկումների փուլում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելուց հետո ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:

Սիմոնյանը հետաքրքրվեց, թե արդյոք նոր բյուջեով նախատեսվո՞ւմ է նոր վարկային միջոցների ներգրավում և ինչ ծավալով:

«Նոր վարկային ծրագրեր նախատեսում ենք իրականացնել: Մենք ընդհանրապես առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ ոչ թե պետք է մտածել հարկային միջոցներն օգտագործելով վարկերը մարելու մասին, այլ մեր ներգրաված փոխառու միջոցների և դրա սպասարկման միջոցով մեր տնտեսության այնպիսի աճ ունենանք, որ իրենց տեսակարար կշռով և ազդեցության չափով նվազագույնի հասցվեն: Այսինքն` մենք ոչ թե սահմանափակելու ենք նոր վարկ, նոր փոխառու միջոցներ ներգրավելու հնարավորությունը, այլ ուղղակի ձգտելու ենք, որ դրա կառավարելիության աստիճանը բարձրանա, և դա մեզանից մեծ ջանք չի պահանջի »,-ասաց Ջանջուղազյանը:

Նա նշեց, որ այսօր էլ նույնիսկ գործող համաձայնագրերով մոտ 1.5 մլրդ դոլարի չափ համաձայնություններ կան, որոնք չեն օգտագործել առայժմ: Եվ դեռ այդքան էլ ունեն նախաքննարկման փուլում:

Սիմոնյանը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է այնպես լինի, որ վարկ-ՀՆԱ հարաբերակցությունը հասնի 60 տոկոսի: 

Ջանջուղազյանը նշեց, որ եթե հարկաբյուջետային քաղաքականության և կանոնների տրամաբանությունը պահպանեն, ապա եթե նույնիսկ հասնի այդ տոկոսին, դրա բացատրությունն ունենալու են: Նույն կանոնները բավարար չափով ճկուն են, որ հնարավորություն տան ճիշտ որոշումներ կայացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]