Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Էրդողանը նամակ է հղել Արամ Աթեշյանին

Էրդողանը նամակ է հղել Արամ Աթեշյանին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նամակ է հղել Պոլսո Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նամակում Էրդողանը հերթական անգամ Օսմանյան Կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերին համարել է «Առաջին համաշխարհային պատերազմի զոհեր»:

Նամակում Էրդողանն ընդգծել է, որ «հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան Կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բարդ պայմաններում զոհված հայերի հիշատակին»:

Չնայած Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ շարունակվող ճնշումներին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի հայկական համայնքի անվտանգությունն ու երջանկությունը շատ կարևոր են Թուրքիայի համար: Նա ասել է, թե «Թուրքիան շարունակելու է աջակցել հայերին՝ նրանց խնդիրները լուծելու համար»:

Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի հայերը՝ որպես իրավահավասար քաղաքացիներ, կարևոր դեր ունեն երկրի սոցիալական, քաղաքական և գործարար կյանքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]