Պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը. Փաշինյան
21:37, 7 Մարտ 2019
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է շարունակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Դիվանագետի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ:
«Մենք պետք է շարունակենք նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը: Մենք հստակ արձանագրում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր կարևոր ներդրումն է և մենք այդ հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում