Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը. Գրիգոր Հովհաննիսյանի հարցազրույցը The Jerusalem Post-ին

Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը. Գրիգոր 
Հովհաննիսյանի հարցազրույցը The Jerusalem Post-ին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը Ադրեջանին զենք չվաճառի, սակայն դա չի դնում որպես նախապայման Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, The Jerusalem Post-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Նա նշել է, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը, որպեսզի երկու երկրների կապերն անցում կատարեն «հաջորդ մակարդակ»:

Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը փոխադարձ արձագանքի և դեսպանատուն բացի Երևանում:

Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե Իսրայելը Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողն է, Գրիգոր  Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի, եթե Իսրայելը վարվի այնպես, ինչպես ԱՄՆ-ն և եվրոպական շատ  երկրներ, այն է՝ զենք չվաճառի կողմերից և ոչ մեկին: Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չկա ռազմական լուծում, պետք է լինի միայն քաղաքական, սակայն Ադրբեջանին զենքի վաճառքը հանգեցնում է սպառազինության մրցավազքի: Փոխնախարարն ընդգծել է՝ Հայաստանը ցանկանում է, որ իր գործընկերներն իմանան՝ Ադրբեջանին զենք վաճառելը դուրս է հասարակ գործարքի տրամաբանությունից, այն ունենում է հետևանքներ:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանությանը: Հարցին, թե արդյոք կա հիասթափություն, քանի որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ ներկայացնում է իր անձնական կարծիքը: Որպես ցեղասպանությունը վերապրած փախստականների սերունդ նա անձնապես հիասթափված է, բայց դա ԱԳՆ-ի ու կառավարության դիրքորոշումը չէ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանի անկախության տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային  ճանաչման տեմպը տպավորիչ է:

Գրիգոր Հովհաննիսյանը խոսել է երկու երկրների տնտեսական փոխադարձ շահերի մասին՝ նշելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է և կարող է դուռ լինել իսրայելական ապրանքների համար դեպի մեծ շուկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am