Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա Շուկշինան հոսպիտալացվել Է սուր ինֆարկտով

Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա Շուկշինան հոսպիտալացվել Է սուր ինֆարկտով

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա Շուկշինան հոսպիտալացվել Է սուր ինֆարկտով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Պյատի կանալ»-ը: Ֆեդոսեեւա Շուկշինան, հեռուստաալիքի տվյալներով՝ փետրվարի 24-ի երեկոյան վատառողջ Է զգացել եւ կրծքի շրջանում ցավեր Է ունեցել, ինչից հետո շտապ տեղափոխվել Է բուժհիմնարկություն: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ դերասանուհին գտնվում Է վերակենդանացման բաժանմունքում:

Լիդիա Ֆեդոսեեւա Շուկշինան ռուս եւ խորհրդային դերասանուհի Է, ՌԽՖՍՀ-ի ժողովրդական արտիստուհի: Իր կարիերայի ընթացքում նա խաղացել Է ավելի քան 80 ֆիլմում: Առավել հայտնի Է այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են «Կարմիր բռինչը», «Նրանք մարտնչում Էին հանուն հայրենիքի», «Տառապանքի ուղիներով», «Շիզոֆրենիա» եւ «12 աթոռ»: Անցյալ տարվա նոյեմբերին դերասանուհին ամուսնացել Է երաժիշտ եւ պրոդյուսեր Բարի Ալիբասովի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am