Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ կառավարության որդեգրած քաղաքականությունը
12:32, 19 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարտունիում բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց համայնքների խոշորացման ծրագիր վերաբերյալ իրենց որդեգրած քաղաքականությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սպասելու են, տեսնեն, թե ինչ արդյունքներ են արձանագրելու արդեն իսկ խոշորացված համայնքները: «Բայց այս փուլում մենք խոշորացում կանենք միայն այն համայնքներում, որոնց բնակիչները ցանկանում են դա: Հետևաբար, եթե կան համայնքներ, որոնք ցանկանում են, որ խոշորացում լինի, թող պաշտոնապես դիմեն կառավարությանը, և կառավարությունը, իհարկե, կընդառաջի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում