Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Թրամփը Հիզեր Նոյերթին առաջարկել Է դառնալ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը. Fox News

Թրամփը Հիզեր Նոյերթին առաջարկել Է դառնալ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը. Fox News

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթին առաջարկել Է դառնալ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 1-ին հայտնել Է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան մի աղբյուր:

Հեռուստաալիքը նշում Է, որ առայժմ հայտնի չԷ, Նոյերթն ընդունել Է արդյոք նախագահի առաջարկը: Fox News-ի տվյալներով՝ Նոյերթը հոկտեմբերի 29-ին Թրամփի հետ հանդիպում Է ունեցել Սպիտակ տանը: Նոյերթից բացի, մշտական ներկայացուցչի պաշտոնի հնարավոր թեկնածուներ են նշվել նաեւ ամերիկացի այլ պաշտոնատարներ, մասնավորապես, Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմի Մաքքորթը: CNN հեռուստաալիքն, իր հերթին, չի հայտնել, որ Թրամփը նոր աշխատանք Է առաջարկել Նոյերթին, բայց ընդսմին արձանագրում Է, որ նա Թրամփի առավել հավանական ընտրությունն Է դարձել մշտական ներկայացուցչի պաշտոնում:

Սպիտակ տանը իրադրությունը չեն մեկնաբանել: Նիկի Հեյլին, որը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում Է 2017 թվականի հունվարից, հոկտեմբերի 9-ին հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին: Նա պաշտոնը կթողնի եկող տարվա հունվարին: Հեյլին այդ պաշտոնում հաստատվել Էր այն բանից ընդամենը չորս օր անց, երբ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին ստանձնեց նախագահի պաշտոնը: Հեյլին ինքը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել Է, որ պաշտոնաթող Է լինում ոչ անձնական պատճառներով: Իր հետագա պլանների վերաբերյալ նա չի հայտնել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am