Հասարակական

Կենսաբազմազանության միջազգային օրը Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 87,3 հազար մանրաձուկ է բաց թողնվել լիճ

1 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության միջազգային օրը Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 87,3 հազար մանրաձուկ է բաց թողնվել լիճ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը, որը նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորել կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը:

444150573_769374442050594_2610824219482593535_n.jpg (259 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, օրվա՝ կենսաբազմազանության վերականգնման խորհրդի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուր համայնքում տեղակայված մանրաձկան գործարանից Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի ամառային ենթատեսակի 87,3 հազար մանրաձուկ:

Ըստ աղբյուրի՝ բնապահպանական միջոցառմանը մասնակցել են նախարար Հակոբ Սիմիդյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ներկայացուցիչներ Շրջակա միջավայրի նախարարությունից, «Սևան» ազգային պարկից:

445107214_769372388717466_7555364802403225168_n.jpg (81 KB)

Նշվում է, որ մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճի կենսաբազմազանության ամբողջականության կարևոր բաղկացուցիչ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում