Պաշտոնական

Շառլ Ազնավուրը միշտ կմնա բոլորի մտքերում ու սրտերում. Արա Բաբլոյան

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը միշտ կմնա բոլորի մտքերում ու սրտերում. Արա Բաբլոյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ սեպտեմբերի 2-ին այցելել է Երեւանի «Ազնավուր» կենտրոն եւ գրառում կատարել ի հիշատակ Շառլ Ազնավուրի բացված սգո մատյանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում Արա Բաբլոյանն ասել է. «Մեծ ցավ է մեզ համար, բայց միեւնույն ժամանակ մեծ հպարտություն, որ նման անձնավորությունը կարողացավ մեկ դար աշխարհին ցնցել իր տաղանդով, իր կարողություններով: Ազնավուրն իր երաժշտությամբ բերեց համերաշխություն, հանդարտություն, բերեց սեր ու բարեկամություն ինչպես Հայաստանի ու Ֆրանսիայի ժողովուրդների հարաբերություններում, այնպես էլ ամբողջ աշխարհում»:

ԱԺ նախագահի խոսքով` Շառլ Ազնավուրի հետ իրենց ծանոթությունը սկսվել է Սպիտակի երկրաշարժից հետո, միասին երեխաներին նվիրված բազմաթիվ ծրագրեր են իրականացրել եւ պաշտոնական բնույթից աստիճանաբար հարաբերությունները վերաճել են բարեկամական ու ընկերական ամուր կապերի:

«Մենք վստահ ենք, որ Շառլ Ազնավուրը միշտ կմնա բոլորի մտքերում ու սրտերում: Կանցնեն տարիներ, բայց նրա արվեստը կմնա գնահատված»,-ընդգծել է Արա Բաբլոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում