ԱՀ նախագահը և ՀՀ առաջին փոխվարչապետը քննարկել են տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ
10:48, 16 Սեպտեմբեր 2018
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը -ին ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Երկուստեք կարեւորվել է հայկական երկու պետությունների միջեւ տնտեսական սերտ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում