Միջազգային

Պուտինը բացեց Ղրիմի կամուրջը

1 րոպեի ընթերցում

Պուտինը բացեց Ղրիմի կամուրջը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել Է Կերչի նեղուցի վրա կառուցվող կամրջի ավտոմոբիլային մասի հանդիսավոր բացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Կամուրջը Ղրիմը միացրել Է Կրասնոդարի երկրամասի հետ եւ դարձել ամենաերկարը Եվրոպայում (19 կիլոմետր)՝ հետ թողնելով Վասկո դա Գամայի հռչակավոր կայմաճոպանավոր կամուրջը Պորտուգալիայի մայրաքաղաքում (17,2 կիլոմետր):

Շինարարության արժեքը կազմել Է 6,9 միլիարդ ռուբլի: Անցուղու թողունակությունն օրական 40 հազար ավտոմոբիլ Է եւ 47 զույգ գնացք, տարեկան 14 միլիոն ուղեւոր եւ 13 միլիոն տոննա բեռ: Կամրջով ավտոմոբիլային երթեւեկությունը կգործարկվի մայիսի 16-ին, հայտնել են «Ղրիմի կամուրջ» տեղեկատվական կենտրոնում: Դա կես տարով շուտ Է պետական պարտավորագրով նախատեսված ժամկետից: Գնացքների երթեւեկությունը կբացվի ավելի ուշ՝ 2019 թվականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում