ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն պատրաստվում Է ուսումնասիրել մինչեւ 2020 թվականը Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակչության բոլոր խավերի եւ հյուրերի համար անվճար հասարակական տրանսպորտի համակարգ ստեղծելու հնարավորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Echo թերթում հրապարակված հարցազրույցում Իդալգոն պատմել Է, որ «մինչեւ 2018 թվականի ամառ» ինքը մտադիր Է ուսումնասիրել եւ քննարկել ամբողջ ագլոմերացիայի տարածքում անվճար հասարակական տրանսպորտի տնտեսական մոդելը: Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կարող Է ընդունվել 2020 թվականին, երբ նախատեսված են հերթական մունիցիպալ ընտրությունները:
«Անվճար տրանսպորտի հարցը հանգուցային Է քաղաքային փոխադրումների բնագավառում, որտեղ վնասակար արտանետումներով ավտոմոբիլներն այլեւս կենտրոնական տեղ չեն զբաղեցնում»,- հայտարարել Է Իդալգոն:
Հրատարակությունը ճշտում Է, որ մարտի 20-ին Փարիզի քաղաքապետարանում քվեարկություն կկայանա 220 հազար տարեց փարիզցիների համար անվճար երթեւեկության տոմս սահմանելու առաջարկության շուրջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: