«Փյունիկ»-ը հավաքի է մեկնել Կիպրոս
15:34, 13 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ»-ի պատվիրակությունը փետրվարի 13-ին ուղևորվեց Կիպրոս՝ արտասահմանյան երկրորդ հավաքն անցկացնելու Այիա Նապայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքի ընթացում մեր թիմը կանցկացնի երկու ընկերական հանդիպում, մրցակիցների մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք հաջորդիվ:
Արմեն Գյուլբուդաղյանցի սաները Երևան կվերադառնան փետրվարի 23-ին:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի երկրորդ շրջանը կմեկնարկի փետրվարի վերջին: «Փյունիկ»-ն առաջին հանդիպումը կանցացնի փետրվարի 28-ին՝ տանն ընդունելով «Բանանց»-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում