Իրանի Քերմանշահի նահանգում սուգ է հայտարարված, երկրաշարժից տուժածների թիվը գերազանցել է 2,5 հազարը
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Քերմանշահի նահանգում նոյեմբերի 13-ի առավոտյան եռօրյա սուգ Է հայտարարվել, այդ նահանգն առավել մեծ չափով Է տուժել Իրանի եւ Իրաքի սահմանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mehr News հրատարակությունը:
Ինչպես հայտնել Է Իրանի շտապօգնության ղեկավար Փիր Հոսեյն Կուլիվանդը, զոհվել Է առնվազն 210 մարդ, տուժածների թիվը հասել Է 2,5 հազարի: Կուլիվանդը հայտնել Է իրանական հեռուստաալիքների նորացված տվյալները:
Զինծառայողները, փրկարարներն ու տեղի բնակիչները մասնակցում են մեծաթիվ փլատակների հավաքմանը՝ փնտրելով փրկվածների: Գործի Է դրվել ծանր տեխնիկա: Իշխանությունները հորդորում են մարդկանց՝ չմոտենալ անկայուն եւ վնասված շինություններին ու շենքերին՝ զգուշանալով նոր փլուզումներից:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Իրանի Սարպոլ Է Զահաբ քաղաքից 32 կմ հյուսիս եւ Իրաքի Սուլեյմանիա քաղաքից 100 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում: Օջախը գտնվում Էր 10 կմ խորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում