Լաս Վեգասում հրաձգությունից զոհվածների թիվը հասել Է 59-ի
2 րոպեի ընթերցում

Քլարկի օկրուգի իշանությունները, որտեղ գտնվում Է Լաս Վեգասը, տեղի ունեցած ողբերգության պատճառով հոկտեմբերի 2-ից արտակարգ դրության ռեժին են հայտարարել: Այս քայլին որոշվել Է դիմել այն նկատառումով, որ Լաս Վեգաս բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում, իսկ մարդկանց կուտակումները թիրախ են ահաբեկիչների ու այլ հանցագործների համար:
Բացի այդ, արտակագ դրության ռեժիմը անհրաժեշտ Է, որպեսզի գործի դրվեն օպերատիվ բոլոր ծառայությունները ողբերգության հետեւանքները վերացնելու համար, պարզաբանվում Է օկրուգի իշխանությունների հայտարարության մեջ, որը հրապարակված Է Twitter-ում:
Հրաձգությունը տեղի Է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ: Կրակը բացել Է 64-ամյա Սթիվեն Պեդոկը, որն ինքասպան Է եղել: Այս ողբերգությունը խոշորագույնն Է ԱՄՆ-ում հրաձգության դեպքերի զոհերի թվաքանակով:
Ընդհանուր առմամբ ոստիկանությունը Սթիվեն Պեդոկի մոտ հայտնաբերել Է 42 միավոր հրազեն: «Մենք 23 միավոր հրազեն ենք հայտնաբերել Mandalay Bay-ի հյուրանոցի համարում ու եւս 19 միավոր Մեսքիտում նրա տանը»,- ասել Է Քլարկի օկրուգի շերիֆի օգնական Թոդ Ֆասուլոն՝ չշտելով՝ ինչ զինատեսակների մասին Է խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: