Քաղաքականություն

Թիլերսոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանին տարածաշրջանի կայունությանը նվիրվածության համար

1 րոպեի ընթերցում

Թիլերսոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանին տարածաշրջանի կայունությանը նվիրվածության համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները ողջունում են Հայաստանի Հանրապետությունում անկախություն ձեռք բերելուց ի վեր գրանցված առաջընթացը և հպարտ են մեր երկրի հետ կատարած համատեղ աշխատանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի շնորհավորական ուղերձում:

«Մենք վճռական ենք Հայաստանում ժողովրդավարությունն առաջ տանելու ու վստահելի և թափանցիկ տնտեսության առաջընթացը խթանելու հարցում: Շնորհակալ ենք տարածաշրջանային կայունությանն ու միջազգային խաղաղարար առաքելություններին ձեր նվիրվածության համար: Բարձր ենք գնահատում այդ ջանքերը՝ կառուցելու ավելի խաղաղ աշխարհ:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք անկախության 26 ամյակի կապակցությամբ: Ակնկալում ենք, որ դեռ երկար տարիներ կշարունակենք Հայաստանի ու այդ երկրի ժողովրդի հետ բարեկամությունն ու համագործակցությունը»,- ասվում է Թիլերսոնի շնորհավորական ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում